
NASA-ն այլմոլորակային կյանքի որոնման ռոբոտ է ցուցադրել

NASA-ն ներկայացրել է այն ռոբոտի տեսագրությունը, որը կարող է օգտագործվել Մարսի կամ Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա կյանքի որոնման համար: Տեսագրությունը հրապարակված է գերատեսչության պաշտոնական YouTube ալիքում։
PopUp Flat FoldingExplorer Robots (PUFFER) սարքն աչքի է ընկնում փոքր չափերով եւ կազմատովի կառուցվածքով, ինչը թույլ է տալիս այն տեղափոխել ավելի խոշոր մոլորակագնացներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: