
Հրդեհ բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում

Մարտի 17-ին, ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Անդրանիկի արձանի մոտակայքում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:50-ին: Պարզվել է, որ Ռաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում այրվել են փայտե կառուցատարրեր ու փրփրապլաստ (3 քմ) և մեկ պատճենահանման սարք՝ մասամբ: