
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկ-Ալագյազ, Սևան-Գավառ, Գավառ-Մարտունի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: