Վթար Բաղրամյան պողոտայում. կա տուժած

Մարտի 16-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Բաղրամյան 40 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes E200» մակնիշի 96 NN 777 (վարորդ Է. Շ.), «Renault Kangoo» մակնիշի 01 OL 033 (վարորդ Վ. Ա.), «Honda Elantra» մակնիշի 28 DP 888 (վարորդ Հ. Ք,) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Renault Kangoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավոտմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031