Որքա՞ն ձայն կստանա «Ծառուկյան» դաշինքը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:

«Եթե հենց սկզբից Տիգրան Մուկուչյանը, իշխանության պատվերով, մեր թափանիվի մեջ սեպ չխրեր, հենց այդպես էլ կլիներ»,- պնդում ենք նրանք: Դաշինքում տարակարծիք են նաև ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիա կազմելու հարցում: Չնայած արված հայտարարություններին, որ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա չեն կազմելու, դաշինքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրներն ասում են` Ծառուկյանը սկզբունքորեն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031