Հայաստանից սարքերի և ապարատների արտահանումն ավելացել է 96.7 տոկոսով, իսկ ներմուծումը` 2.2 անգամ
Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել են 1 մլն 326.4 հազար ԱՄՆ դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 450.7 հազար դոլարի նմանատիպ ապրանքներ, ինչը նշանակում է, որ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումն այս տարվա հունվարին 2016-ի հունվարի համեմատ ավելացել է 2.9 անգամ: Դրանց ներմուծումը նույնպես ավելացել է 53.5 տոկոսով: 2017 թվականի հունվարին ներմուծվել են 27 մլն 635.3 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, իսկ 2016-ին` 18 մլն դոլարի:
Վերգետնյա օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումն ավելացել է 4.5 անգամ: Այս տարվա հունվարին այն կազմել է 443.4 հազար դոլար,կ իսկ 2016 թվականի հունվարին` 98.1 հազար դոլար: Սակայն ներմուծումը կրճատվել է 1.3 տոկոսով:
Զգալի աճ է գրանցվել սարքերի և ապարատների արտահանման և ներմուծման ուղղություններում: 2017 թվականի հունվարին արտահանվել են 987 հազար դոլարի սարքեր և ապարատներ՝ նախորդ տարվա 501.8 հազար դոլարի համեմատ ավելանալով 97.6 տոկոսով: 2016 թվականի հունվարին սարքերի և ապարատների ներմուծուման ծավալները կազմել են 1 մլն 691.3 հազար դոլար, իսկ այս տարվա հունվարին կազմել է 3 մլն 721 հազար դոլար` աճելով 2.2 անգամ: