Այսօր երեկոյան 22:45-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կկայանա ամենասպասված խաղերից մեկը՝ «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացել, որ Մ3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան:
2017թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո, ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի գրասենյակ՝ հայտնելով, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ստորագրած ցուցակում նկատել է, որ իր անվան դիմաց (հերթական համարը՝ 536) առկա է կնիք և ստորագրություն, մինչդեռ ինքը չի մասնակցել քվեարկությանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայի» հետ կայանալիք առաջին խաղի սպասումներով:
Սննդի անվտանգության պետական ծառայությունն ախտորոշել է հացամթերքի մակնշման հետ կապված խնդիրները:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին կարծում է, որ գալու է ժամանակը, երբ Հայաստանը ստիպված է լինելու ավելի շատ ֆինանսավորում ներգրավել կապիտալի միջազգային շուկաներից:
ՀՀ Զինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամ սերում:
Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:
FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչեւ 15 մլն դոլար:
Դեղատան դանակահարությունը բացահայտվեց։
«Անի» ԲԲ ընկերությունը դիմել է ՀՀ վարչապետին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքն ընկերությանն օտարելու խնդրանքով, քանի որ այն անհրաժեշտ է ընկերությանը ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը բարելավելու համար:
Նիկոլ Փաշինյանն ու «Ելքի» անդամները երգում են «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը:
Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։ Սերմերն օգտագործվում են՝ որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի երեք եզրափակիչ շոուների բոլոր տոմսերը Կիեւում արդեն վաճառված են:
«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալի» դեմ կայանալիք հակամարտության վերաբերյալ կարծիքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում Հանրապետության Նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, տեղի պատգամավորների, սպորտի ոլորտի պատասխանատուների, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սան երի և քաղաքի բնակիչների […]
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման գործով կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Բագրատունիների մասին պատմող մի գիրք:
Ամերիկացի փոփաստղ Քեթի Փերին թողարկել է կանանց կոշիկների դեբյուտային հավաքածուն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Յուվենթուսից» կրած պարտության (0:3) տպավորություններով: Նա նշել է, որ իր թիմը պատասխան խաղում կաշխատի ուղղել իրավիճակը՝ կրկնելով իրենց վերջին կատարած սխրանքը, երբ կապտանռնագույնները 0:4 հաշվով պարտվեցին ՊՍԺ-ին առաջին խաղում, հետո ջախջախեցին 6:1 հաշվով:
Մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ միջոց է օտարերկրյա ներդրումների խրախուսումը: Հոսեին Սամին նշում է, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ էլ քայլեր ձեռնարկում է և պլանավորում է ստեղծել ներդրումային հիմնադրամներ, որոնք կաշխատեն արտերկրից ուղղակի ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկայացված առաջարկությունները մանրամասն կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:
Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Բելգիա:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Ռուսաստանը շարունակում է հետևել Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիների` բլոգեր Ալեքսանդր Լապշինի և հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի վիճակին: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ՀՀ պետական բյուջեն այս տարվա հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 616.9 մլն դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակում ծրագրված և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 60.9 մլրդ դրամ և 8.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ապրիլի 10-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի ղեկավար Իլհամ Ալիևին զեկուցել է, որ «Ադրբեջանում մեկնարկել են կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքի՝ «Զարբա ԿՀ»-ի (Zərbə KH) նախագծման աշխատանքները»:
«Այն ձեռքբերումները, որոնք կային ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջազգային, աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հետ կշպրտվեն մի քանի տարով: Հիմա կարծես սառը պատերազմի տպավորություն կա, եւ հարաբերությունները սրված են միանշանակ, եւ դա առաջին հերթին կանդրադառնա Սիրիայի գործընթացների վրա: Կարծում եմ՝ Ասադը այլեւս ապագա չունի այդ խնդիրներում, որովհետեւ, ըստ իս, այստեղ այնպիսի գործոններ աշխատեցին՝ քիմիական զենք և այլն, և այլն, որ փաստորեն այսօրվա Սիրիայի իշխանությունների դեմ դուրս եկավ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: