Բաժիններ՝

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մի շարք զորամասեր

ՀՀ Զինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամ սերում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գշխավոր շտաբի պետն ունկնդրել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի զեկույցը: Լուծում պահանջող մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և առաջարկություններ:

Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում դիտարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, շահագործման ու պահպանության հետ կապված հարցերը, զինծառայողների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմանները:

Շրջայցի ընթացքում բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարության հետ քննարկվել են մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման խնդիրների հետ կապված հարցեր: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ տրվել են հստակ հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս