Բաժիններ՝

ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Սիրիայի ռազմաքաղաքական իրադրությունը

ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 14-ին Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ»,-ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ բանակցություններում գլխավորը կլինի Սիրիայի ռազմաքաղաքական իրադրության քննարկումը:

«Հանդիպման մասնակիցները կքննարկեն եռակողմ կոորդինացման միջոցները՝ իրադրության դեգրադացում եւ Սիրիայում քաղաքական կարգավորման ջանքերի վիժեցում թույլ չտալու նպատակով՝ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի պայմաններում»,- ընդգծել է Զախարովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս