««Բավարիա»-«Ռեալ» հանդիպումը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է». Կարլ-Հայնց Ռումենիգե
«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալի» դեմ կայանալիք հակամարտության վերաբերյալ կարծիքով:
Մյունխենյան և Մադրիդյան ակումբները մրցաշարի վերջին 4 խաղարկություններում 3-ի հաղթողն են:
«Սա չեմպիոնների լիգայի թոփ-խաղ է: Սա եզրափակիչ է: Մենք պետք է խաղանք աշխարհի, հնարավոր է, լավագույն թիմի դեմ: Մեզ անհրաժեշտ է երկու լավ խաղ, որոնցում մենք պետք է որքան հնարավոր է՝ քիչ սխալներ թույլ տանք»,- ասել է Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը