Հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք գեներալի տանը Բագրատունիների մասին գիրք է հայտնաբերվել
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման գործով կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Բագրատունիների մասին պատմող մի գիրք: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ գիրքը կոչվում է «Օսմանյան կայսրությունից հանրապետություն, ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները»:
Ջահայի գործը քննվում է հեղաշրջման փորձի ժամանակ ցամաքային ուժերի ներկայացուցիչ 150 զինվորականի դեմ պատրաստված մեղադրական զեկույցի հիման վրա:
Ուշագրավ է, որ լրատվամիջոցը նշում է, որ Բագրատունիների մասին հիշատակել էր չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը` նշելով, որ նրանք հայկական համայնքի ներսում բնակվող գաղտնի խմբավորում են: