Բաժիններ՝

ՍԱՊԾ­-ն հացամթերքի պատշաճ մակնշման համար քայլեր է ձեռնարկում

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ախտորոշել է հացամթերքի մակնշման հետ կապված խնդիրները: Ապրիլի 12-­ին լրագրողների հետ հադնիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ ավելի քան 6 հանդիպում են ունեցել ինչպես հաց արտադրողների, այնպես էլ խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սպառման գերակա մասը տեղի է ունենում խոշոր իրացման ցանցերից:

«Մեր դիտարկումներն այս ոլորտում ցույց տվեցին, որ հաց արտադրող կազմակերպություներից 68-­ը, որոնք մատակարարում են խոշոր իրացման ցանցերին ապահովում են բավականին մեծ տեսակարար կշիռ: Մենք այդ կազմակերպությունների հետ բավականին մեծ աշխատանք իրականացրեցինք: Մի կողմից տեղեկացրինք այն պահանջների մասին, որոնք կան մակնշման մասով, քանի որ մեր սկզբունքն է նախ տնտեսավարողին տրամադրել ժամանակ, որպեսզի նա փոխվի և ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, այնուհետև պետական վերահսկողության շրջանակներում ձեռնակել գործողություններ: Մյուս կողմից բավականին խստացրեցինք վերահսկողությունը և մեր ուշադրությունը խոշոր իրացման ցանցերի նկատմամբ` ներկայացնելով, որ իրենք պետք է պահանջեն, որպեսզի մատակարարվի պատշաճ որակի, մակնշման և համապաստասախան տրանսպորտային միջոցներով հացամթերք»,­- ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով` դրանք այն առաջնային քայլերն են, որոնք կարող են հանգեցնել խնդրի լուծմանը: ՍԱՊԾ պետի դիտարկմամբ` ներկայումս որոշ խանութններում կարելի է հանդիպել այդպիսի հացամթերք, որը զերծ է նման խնդիրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս