ՀՀ պետական բյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 616.9 մլն դրամ հավելուրդով
ՀՀ պետական բյուջեն այս տարվա հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 616.9 մլն դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակում ծրագրված և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 60.9 մլրդ դրամ և 8.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: ՀՀ ֆինանսների նախարության հրապարակած տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են ավելի քան 8.0 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները՝ -8.6 մլրդ դրամ, առաջին եռամսյակում նախատեսված համապատասխանաբար 63.7 մլրդ դրամի և ‑2.8 մլրդ դրամի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներում -2.8 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որն իրենից ներկայացնում է գանձապետական պարտատոմսերի զուտ մարումը, 10.8 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները` եռամսյակային ծրագրով նախատեսված համապատասխանաբար 4.0 մլրդ դրամի և 59.2 մլրդ դրամի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 154.6 մլն դրամ վարկային միջոցներ` կազմելով եռամսյակային ծրագրի 2.1%‑ը: Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է եռամսյակային ծրագրով նախատեսված գումարների 23.7%‑ը՝ շուրջ 1.7 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 9.2 մլրդ դրամ կազմել է ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցների օգտագործումը` առաջին եռամսյակի համար նախատեսված 59.3 մլրդ դրամի դիմաց: