Նա այս համեմունքն ավելացնում էր գրեթե բոլոր ճաշատեսակներին. երիկամների ցավն այլևս չի անհանգստացնում
Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Golbis.com-ի փոխանցմամբ՝ ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։ Սերմերն օգտագործվում են՝ որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։ Կայքը ներկայացրել է համեմունքի օգտակար հատկությունները։
1. Բույսը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, իսկ դրա կանաչ մասը հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և միացություններով, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, բջջանյութը։
2. A, B, C, E, K վիտամինների հրաշալի աղբյուր է։
3. Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ բուժում է երիկամները։ Հականեխիչ և հակամիկրոբային ազդեցություն ունի։
4. Լավացնում է նյութափոխանակությունը՝ լյարդի ու աղիների առողջ աշխատանքի միջոցով։ Պարբերաբար օգտագործումը կարող է իջեցնել հիպերտոնիայով տառապող մարդկանց արյան ճնշումը։
5. Կարող է օգնել թեթևացնել արթրիտի և ռևմատիզմի նշանները, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունի։
6. Օգնում է աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում։ Կարող է բուժել դիարեան, որն առաջացել է սնկերի կամ բակտերիաների պատճառով։
7. Տաք ուտեստներից առաջ մատուցված աղցանները, որոնք համեմված են այս համեմունքով, հրաշալիորեն պատրաստում են որովայնը մթերք ընդունելուն։
8. Օգտակար է տեսողության հետ կապված խնդիրների դեպքում. կարող է օգնել ազատվել կոնյուկտիվիտից, ինչպես նաև կանխարգելել աչքի հետ կապված տարբեր հիվանդությունների առաջացումը՝ շնորհիվ հակաօքսիդանտ հատկությունների։
9. Չինական համեմը թարմացնում է շնչառությունը և օգնում ազատվել բերանի տհաճ հոտից։ Սա պայմանավորված է բույսի հականեխիչ հատկություններով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը