
Ուշի գյուղի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացել, որ Մ3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ3 ավտոճանապարհի ԱշտարակԱպարան հատվածի 7րդ կմին ՄԱԶ մակնիշի 071 AF 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: