«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -8662 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում»:
Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել անմաքս առևտրի խանութներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստի մի քանի գործոն:
Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում և բիզնես գործունեությամբ զբաղվում նաև Աջարիայում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընաթացքում պլանավորում է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London chess classic»-ում հայտնի է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում։
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը դեկտեմբերի 5-ի գիշերը Երեւանից դեպի Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ է չեղարկել:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ժամը 11-ին մեկնարկել է գիտխորհրդի նիստը, որի ընթացքում հայտնի կդառնա համալսարանի նոր ռեկտորի անունը:
Անգլիայում կայացել է Գավաթի խաղարկության երրորդ փուլի վիճակահանության արարողությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ իրավապահները մեկը մյուսի հետեւից քրեական գործ են հարուցում ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ապօրինի ծառահատման դեպքերով, նախարարությունը իր հերթին է դատի տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի խմբային փուլի 6-րդ` վերջին տուրի հանդիպումները:
«Երեկ ԱԺ խորհրդում որոշվեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է 8 օրենսդրական նախաձեռնությունից, պետք է քննարկվի 1 ժամ տևողությամբ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթկան նիստին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 6 ամիս առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին հարցում է ուղղարկել, որին նա մինչ օրս չի պատասխանել: Նա նկատեց, որ ԱԺ պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետը սահմանում է, որ իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են 3 շաբաթյա […]
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գտնում է, որ Արեւմտյան Բալկանների վեց երկրներ կարող են Եվրամիության մաս դառնալ մինչեւ 2019 թվականը:
«Ցավոք, խորհրդարանում կրկին արձանագրվեց այն դիսբալանսը, որ մենք ունենք հայկական քաղաքական համակարգում առ այն, որ մենք նաև քաղաքական փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ չունենք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»:
Արգենտինական San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից:
«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ձայների՝ կողմ՝ 6, դեմ՝ 76 հարաբերակցությամբ չընդգրկվեց «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ չէ հայտարարել այն որոշման մասին, որը վերաբերում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրների քաղաքացիներին երկիր մուտք գործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը կարող է ուժի մեջ մտնել, տեղեկացնում է BBC-ին:
«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: