
9 ամսվա ընթացքում ՀՀ-ի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -8662 մլն դրամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -8662 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ:
Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան ներհոսել:
Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է մոտ 12 միլիարդ դրամով:
Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմանավորված է միայն հանքագործության ոլորտում իրականացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն անտեսենք, ապա ընդհանուր տնտեսության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի:
Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: