Բաժիններ՝

Գերագույն դատարանը պաշտպանեց ԱՄՆ վեց երկրների քաղաքացիների մուտքի՝ Թրամփի արգելքը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրների քաղաքացիներին երկիր մուտք գործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը կարող է ուժի մեջ մտնել, տեղեկացնում է BBC-ին:

Դեկտեմբերի 4-ին Գերագույն դատարանի ինն անդամներից յոթը բեկանեցին նախագահի հրամանագրի վերաբերյալ ստորին ատյանների դատարանների վճիռները: Որոշումը վերաբերում է հրամանագրի երրորդ տարբերակին, որը Թրամփն ստորագրել է պաշտոնն ստանձնելու սկզբին:

Հրամանագիրն ԱՄՆ մուտքն 90 օրով դադարեցնում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների համար, որոնք սերտ ընտանեկան կամ գործարար կապեր չունեն Միացյալ Նահանգների հետ: Նոր տարբերակում սահմանափակումներ են դրվել նաեւ Հյուսիսային Կորեայից ժամանողների, ինչպես նաեւ Վենեսուելայի կառավարության որոշ անդամների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031