Բաժիններ՝

ՄԱԿ-ի դեսպանորդը Փենյանում քննարկելու ֆ ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրության կարգավորման ուղիները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընաթացքում պլանավորում է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները:

Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ ներկայում Ֆելթմանը գտնվում է Պեկինում, որտեղից նա կուղեւորվի Փենյան: Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին:

Հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 4 – 4,5 հազար կիլոմետր, իսկ հեռվությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում: Դեկտեմբերի 4-ին մեկնարկել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքները, որոնց մասնակցում են հարյուրավոր ինքնաթիռներ: Զորավարժությունները դարձել են դաշնակիցների պատասխանը ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը:

Vigilant Ace անվանումը կրող վարժանքները կշարունակվեն հինգ օր: Դրան կմասնակցեն 200-ից ավելի ինքնաթիռներ, այդ թվում՝ ամերիկյան F-22 վեց կործանիչ, ինչպես նաեւ B-1B գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ: Վարժանքներում գործի կդրվեն ԱՄՆ-ի 12 հազար զինծառայողներ: Փենյանն ավելի վաղ այդ զորավարժությունները որակել է «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բացահայտ համապարփակ սադրանք, որը ցանկացած պահի կարող է վերածվել միջուկային պատերազմի», եւ «գործողություն, որն արագացնում է նրանց (ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի) ինքնաոչնչացումը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս