
«Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում:
Օրերս տրանսպորտի և կապի նախարար Վ. Մատիրոսյանը հանդիպել է նաև ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները:
Պարզվում է՝ օֆշորային գոտում գրանցված և «Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում և ամենայն հավանականությամբ կմտնի, եթե հիշենք «Գազպրոմի» հետ վարչապետ Կ. Կարապետյանի կապերն ու հարաբերությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: