
«Ելք»-ի ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ձայների՝ կողմ՝ 6, դեմ՝ 76 հարաբերակցությամբ չընդգրկվեց «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը:
Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց.
«ՀՀ-ին հաջողվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում առաջ տանել ՀՀ-ի շահերը: ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի արհեստական հակադրությունը չի բխում Հայաստանի շահերից, ու վստահ եմ, որ մեզնից ձախ նստած խմբակցությունը դա ևս հասկանում է»: