Բաժիններ՝

«Արևմտյան Բալկանների երկրները կարող են ԵՄ-ի անդամ դառնալ մինչրև 2019 թվականը». Մոգերինի

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գտնում է, որ Արեւմտյան Բալկանների վեց երկրներ կարող են Եվրամիության մաս դառնալ մինչեւ 2019 թվականը: Այս կարծիքը նա հայտնել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես չեմ կարծում, որ ապագայում Եվրամիությունը բաղկացած կլինի 27 անդամներից, կարծում եմ, որ նրանք ավելի շատ կլինեն»,- ասել է նա: «Եվ երբ ես ասում եմ, որ երկու տարի հետո՝ մինչեւ մեր մանդատի ժամկետի լրանալը, մենք առաջընթացի կհասնենք արեւմտաբալկանյան վեց երկրների հետ հարաբերություններում, առաջընթաց, որն այլեւս անկարելի կլինի կասկածի տակ առնել, ես լրջորեն եմ խոսում:

Ես իրոք դրան հավատում եմ»,- հավելել է նա: Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն շահագրգռված է, որ Արեւմտյան Բալկանները եվրոպական ընտանիքի մաս կազմեն անվտանգության եւ տնտեսության նկատառումներով: Եվրամիությունը հանրակցությանն անդամակցելու թեկնածու երկրների կարգավիճակ է տրամադրել Արեւմտյան Բալկանների երկրներին՝ Մակեդոնիային, Ալբանիային, Սերբիային եւ Չեռնոգորիային: Բացի այդ, 2016 թվականին ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս