
Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի վերջին տուրի խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի խմբային փուլի 6-րդ` վերջին տուրի հանդիպումները:
A ենթախմբում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ»-«ԲԿՄԱ», «Բենֆիկա»-«Բազել» զույգերը:
B խմբում «Սելթիկ»-ը տանը կընդունի «Անդերլեխտ»-ին, իսկ «Բավարիա»-ն` ՊՍԺ-ին:
C խմբում Լոնդոնի «Չելսի»-ի մրցակիցը կլինի «Ատլետիկո»-ն, «Ռոմա»-ն մայրաքաղաք Հռոմում կընդունի «Ղարաբաղ»-ին:
Եվ վերջին` D խմբում, հունական «Օլիմպիակոս»-ն Աթենքում կխաղա «Յուվենտուս»-ի, իսկ «Բարսելոնա»-ն` Կատալոնիայում կփորձի հաղթել «Սպորտինգ»-ին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այս տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: