Բաժիններ՝

«ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովի հերթկան նիստին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 6 ամիս առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին հարցում է ուղղարկել, որին նա մինչ օրս չի պատասխանել:

Նա նկատեց, որ ԱԺ պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետը սահմանում է, որ իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են 3 շաբաթյա ռեժիմով քննարկել պատգամավորի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել դրան.

«Դեռևս 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: Իսկ հարցը հետևյալն է՝ իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները:

6 ամսվա ընթացքում ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ թույլ տալով օրենքի խախտում:

Այդ հարցում լինելու եմ հետևողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար որևէ իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, քննիչը Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս