Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Անանդն է
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London chess classic»-ում հայտնի է:
Լոնդոնում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Մյուս զույգերն են. Նակամուրա-Նեպոմնյաշչի, Սո-Ադամս, Լագրավ-Կարլսեն, Կարյակին-Կարուանա:
Երրորդ տուրից հետո բոլոր շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):