Բանգլադեշի իշխանությունները հավանություն են տվել Մայանմայից շուրջ 100 հազար ռոհինջա փախստականների Բենգալյան ծոցի՝ հեղեղումների ենթակա Թենգար Չար անմարդաբնակ կղզում վերաբնակեցնելու պլանին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ չէ, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն կշարունակի խաղալ իր թիմում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վկայում է առողջական խնդիրների առկայության մասին։ Այս խնդրի դեմ պայքարում որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք օգտագործել նաև բնական միջոցներ, այդ թվում՝ խոտաբույսերով պատրաստված թեյեր։
«Կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարը հույս ունի հաջորդ ամառ տեղափոխվել «Արքայական ակումբ»:
Տեսակետը, թե պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը առաջացնում է անպտղություն, ապացուցողական բժշկության տեսակետից չի համապատասխանում իրականությանը:
2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:
Ֆրանսիաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ «Zipper Hall» սրահում «Հիշողության ձայնը» (Sound of memory) համերգային երեկոյի ընթացքում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 6-ին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ եւ հորդորել է պահպանել ստատուս-քվոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնի համար»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը: Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն […]
Խոշոր ու միջին հարկ վճարողների կողմից հարկային գերավճարները նվազել են 2017-ի 11 ամիսներին:
«Դուք մի նայեք`մարտական ընկերներ, բարեկամներ, հարազատներ: Պետականաշինության մեջ նման գաղափարախոսությունն անընդունելի է: Կարող է ամենամոտ հարազատը, եղբորից սկսած, պեական կառույցներում ունենա թերացումներ և անդրադառնան նրա պաշտոնանկության հարցին»:
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 17:30-ի դրությամբ՝ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Դիլիջանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է մոտ ժամանակներս որոշում ընդունել ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններին մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նաիրիտ» գործարանի առողջացման կամ վերագործարկման արդյունավետ և համալիր ծրագիր մինչ այս պահը որևէ մեկի կողմից չի ներկայացվել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե տնտեսությունը ծանր վիճակում է:
Սոցիալական փաթեթի շահառուների շրջանակների ավելացում ՀՀ 2018թ. պետական բյուջեով չի նախատեսվում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։
«Կարագի գինն աճել է բոլոր երկրներում։ Եվ եթե կաթի փոշու գնի նվազումը բերեր այն փաստին, որ լիներ կարագի գնի նվազում, ապա այդ երևույթը նկատելի կլիներ ոչ միայն ՀՀ-ում, այլև այլ երկրներում։ Որևէ երկրում կարագի գնի նվազում չկա»։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներին որակել է Մոսկվայից ֆինանսավորվող՝ «արյան ծարավի հոպ-ընկերախումբ»։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է կառավարության դիրքորոշումը Վանաձորի ավագանու վերաբերյալ:
«2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն հանդես է եկել հետևյալ հանձնարարականով, որ ՀՀ այն կառավարությունները, որոնք չեն ապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան»,- այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ հանրային քննարկումների արդյունքում ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի լրամշակված նախագիծը գրեթե փարատում է հանրության մոտ առկա մտահոգությունները, որոնք հնչել են տարբեր մեկնաբանությունների, մտահոգությունների և տարակարծությունների միջոցով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության և դրա հետևանքների մասին հեռախոսազրույցներ է ունեցել Մալազիայի վարչապետի, Թունիսի և Իրանի նախագահների հետ:
«Ճիշտն ասած, չունեմ կարծիք, որովհետև դա նախագահի որոշումն է, և ես կարծիք ունենալ…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին: