
Սոցիալական փաթեթի շահառուների շրջանակի ավելացում 2018թ. նախատեսված չէ

Սոցիալական փաթեթի շահառուների շրջանակների ավելացում ՀՀ 2018թ. պետական բյուջեով չի նախատեսվում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին:
«Այստեղ մենք ունենք հնարավորությունների հետ: Մենք միշտ քննարկում ենք սոցիալական փաթեթի շահառուների շրջանակներն ավելացնելու հնարավորությունները, որպեսզի կարողանանք նոր կատեգորիաների անձանց ներառել: 2018թ. պետական բյուջեով այստեղ ավելացումներ նախատեսված չեն»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ 2012թ., երբ ներդրվել է ծրագիրը, դրա հիմնական նպատակն էր այդ փուլում պետական ծառայողների որոշ շրջանակ ընդգրկել սոցիալական աջակցության որոշ ծրագրերում և ըստ հնարավորության այդ ծրագրերում ընդգրկել նոր շրջանակներ: «Դուք գիտեք, որ անցած տարիներին փոփոխություններ եղել են, որոշակի շրջանակներ ավելացվել են: Մենք ըստ հնարավորությունների կքննարկենք այդ շրջանակներն ավելացնելու հարցը»,- եզրափակեց նախարարը: