
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն, բուք և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 17:30-ի դրությամբ՝ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Դիլիջանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի ճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում բուք է և խիտ մառախուղ, տեսանելիությունը՝ 30-40մ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: