
«Չեմ կարող ասել՝ կմնա՞ արդյոք Կոուտինիոն հունվարին». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ չէ, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն կշարունակի խաղալ իր թիմում:
Ձմռանը Կոուտինիոյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին շշուկները չեն դադարում, և դրանք հերքել չհամարձակվեց նույնիսկ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Չեմպիոնների լիգայում «Սպարտակի» դեմ կայանալիք խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում գերմանացի մասնագետը պատասխանել է բրազիլացի կիսապաշտպանի պոտենցիալ տեղափոխության մասին հարցին:
«Ես ոչ մի վայրկյան չեմ մտածում այդ մասին: Ես չեմ զգում ոչ վստահություն, ոչ անվստահություն: Չեմ կարող ասել՝ կմնա՞ արդյոք Կոուտինիոն հունվարին: Ոչ ոք չի կարող»,- հայտարարել է Կլոպը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» մտադիր չէ ձեռք բերել Կոուտինիոյին 150 մլն եվրոյով, քանի որ ցանկություն չունի վճարել այդպիսի գումարներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը