Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն քիչ առաջ Քոչարին Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանի համար կարևոր է ուսումնասիրել ոչ պետական ժողովուրդներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Եթե ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, պետությունը միջամտելու իրավունք ունի՞, իհարկե ունի, իսկ եթե ընտանիքում սկսվել են պրոցեսներ, որոնք բերելու են կա՛մ սպանության, կա՛մ վերակենդանացման բաժանմունք հասցնելո՞ւն»:
«Համերաշխություն վերականգնելը ո՛չ օրենքով կարող է լինել, ո՛չ էլ օրենքով կարող է սասանվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շնորհիվ սոցիալական բոլոր ծառայությունները մատուցվում են մեկ պատուհանի սկզբունքով: Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի և ընձեռած հնարավորությունների մասին խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Շատ հարմար զանգված է, հեշտ է հրապուրվում, հեշտ է վաճառվում, չունի գաղափարախոսություն, իսկ եղածն էլ՝ ֆանտաստիկ է։ Քրդական իդեոլոգիան իր ապերասանությամբ նույնիսկ պանթյուրքիստական ամենասանձարձակ իդեոլոգիաներից այն կողմ է գնում»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ։
«Որ ասում եք՝ քաղաքացիական հասարակություն, յուրաքանչյուրն իր համար պատկերացնում է՝ ինչ է դա, որևէ սահմանում չկա, բայց, օրինակ՝ ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունը, էն, որ աղջիկները դոշները բացում են, իրենց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է քաղաքացիական հասարակություն՝ ոմանց կարծիքով, եթե դրանց էլ պիտի խառնենք մեր ընտանիքի գործերին, ես դա չեմ ընդունում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը անդրադարձել է իր և ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի աշխատանքային փոխհարաբերություններին։
«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողներին հայտնեց 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում գործարկվելիք դեղերի միասնական շուկայի, դրա հետևանքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց դեղերի թանկացման, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, դեղարտադրության և դեղերի ներմուծման ոլորտի խնդիրներին:
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։
«Դուք՝ որպես կառավարության ներկայացուցիչ, կարո՞ղ եք պատասխանել հարցին, ի վերջո, կառավարությունն ունի՞ սահմանած մեր ընտանեկան արժեքների և ավանդույթների ցանկը, որովհետև այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ` հայտնաբերելու ադրբեջանական արտադրության կոնֆետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Անկարայի նահանգապետարանն արգելել է դեկտեմբերի 6-7-ը տարբեր ակցիաների կազմակերպումը՝ ի աջակցություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների, ում դեմ դատական գործերի լսումները մեկնարկում են այդ օրերին:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագիծը:
Դեկտեմբերի 5-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում մրցեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
«Մենք հայկական դեղարտադրության (հիմնականում՝ ռուսաստանյան ուղղություններով) արտահանման հետ կապված երբեք խնդիրներ չենք ունեցել, հատկապես, եթե հայկական դեղարտադրության 52 տոկոսից ավելին արտահանվում էր հենց այդ ուղղությամբ»:
Ուժեղացված գիշերային ծառայություն Կոտայքի մարզում:
Քննիչը դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հարցաքննել ֆ անձնական կյանքի գաղտնիության խախտման քրեական գործի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Միքայելյան փողոցի թիվ 26 տնից բուժօգնության են տեղափոխվել 1956 թ. ծնված Լենա Հ.-ն, 1981 թ. ծնված Մարիանա Գ.-ն և 1993 թ. ծնված Դիաննա Գ.-ն: