Բաժիններ՝

Էդեն Ազարը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ՝ առաջարկի սպասելով «Ռեալից»

«Կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարը հույս ունի հաջորդ ամառ տեղափոխվել «Արքայական ակումբ»:

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը շարունակում է ցուցադրել գերազանց խաղ՝ հանդիսանալով «Չելսիի» հարձակման գլխավոր տարրը:
Հաշվի առնելով այն փաստը, որ ֆուտբոլիստի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, «կապույտները» փորձում են համոզել Էդենին ստորագրել նոր պայմանագիր:

«Չելսին» առաջարկում է Ազարին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 15 մլն ֆունտ աշխատավարձով, սակայն կիսապաշտպանն ինքը չի շտապում երկարաձգել համագործակցությունը լոնդոնյան ակումբի հետ:
Բանն այն է, որ Էդենը մտադիր է շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում» և սպասում է, որ հաջորդ ամառ «սերուցքայինները» պաշտոնական առաջարկ կանեն «Չելսիին» իր տրանսֆերի վերաբերյալ: Ավելի վաղ Ազարը հայտարարել էր, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ խաղալն իր երազանքն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս