Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում կրկին անգամ հավաստիացրել է գործընկերներին՝ «Միացյալ Նահանգների հավատարմությունը դաշինքի սկզբունքներին եւ պարտավորություններին պողպատի նման անկոտրում է»:
Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին նախագծին:
Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:
ԳՖՀ-ի Սաքսոնիայի դաշնային երկրամասի դատարանը թույլատրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի անուններով փոքրիկ կախաղանների վաճառքը:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց:
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «կարող է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել «մթին ժամանակներ»: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել և սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որևէ ծառայությունից:
Դեկտեմբերի 5-ին Արդշինբանկը Լոնդոնում «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը Հայաստանում:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում անգլիական ակումբի կազմում: Մի քանի ոչ վստահ ելույթներից հետո մանչեսթերյան ակումբի մարզիչը որոշել է հայտացուցակից դուրս թողնել հայ ֆուտբոլիստին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի պատրաստած ֆիլմում խոսել է նաև Հայաստանի մասին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արեւմուտքը կարող է մասնակցել Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը, բայց միայն երկրում ընտրությունների անցկացման պայմանով, որոնց արդյունքը կդառնա նախագահ Բաշար Ասադը հեռանալը:
Համընդհանուր գործադուլը, որն անցկացվում է ի նշան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման դեմ բողոքի, կաթվածահար վիճակ է ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 07.12.2017 թ.- ից մինչև 29.12.2017 թ. հաճախորդները կարող են ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով:
«Այդ սադրանքը միտված է թե՛ Մերձավոր Արևելքի արաբական երկրների (հատկապես այն երկրների, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն լարված հարաբերություններ), և թե՛, բնականաբար, Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Լեհաստանին, Հունգարիային եւ Չեխիային դատի է տվել միգրանտների ընդունման՝ Եվրամիության (ԵՄ) հետ համաձայնեցված ազգային բաժնեմասերի չկատարման համար:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի տնակների մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ավտոբուսն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու՝գողացված բանկային քարտով զգալի չափի գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Բրյուսելի կենտրոնում Կատալոնիայի բնակիչների եւ այնտեղից սերվածների զանգվածային ցույց է անցկացվում ի պաշտպանություն իրենց իրավունքների:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:
Գյումրիում դեկտեմբերի 6-ին ավազակային հարձակման է ենթարկվել 44-ամյա կինը: Երկու անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և դանակի սպառնալիքներով իրենց հետ տարել են տարբեր տեսակի գույք:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջատարը «Արցախ»-ն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին: