ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են #երբիրականանումեներազանքները ակցիան
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և առաջարկում են բոլոր Visa քարտապաններին մասնակցել ակցիաին:
Ակցիան տարածվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Visa քարտապանների վրա, որոնք 15.11.2017 թ.-ից մինչև 15.02.2018թ. ներառյալ կկատարեն ամենաշատ գումարի անկանխիկ գործարքներները նվազագույնը 300 000 ՀՀ դրամի չափով (այդ թվում ինտերնետ խանութներում, բացառությամբ կոմունալ և այլ անկանխիկ վճարումների, որոնք իրականացվում են բանկոմատների և ինտերնետ կայքերի միջոցով):
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ. 8 mini iPad և գլխավոր մրցանակ` 2 տուրիստական փաթեթ դեպի Փարիզի Դիսնեյլենդ (յուրաքանչյուրը 2 անձի համար):
Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր գործող Visa քարտապանները, և նրանք, ովքեր կդառնան Visa քարտապան ակցիայի անցկացման ընթացքում:
Խաղարկությունը կանցկացվի հաճախորդների ներկայությամբ` պատահական ընտրության սկզբունքով և կհեռարձակվի ուղիղ եթերով:
#երբիրականանումեներազանքները ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: