
Ռոբինյոն կբողոքարկի դատարանի՝ իրեն 9 տարով ազատազրկելու որոշումը

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոբինյոն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Ֆուտբոլիստը և ևս 5 մարդ մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2013 թվականին:
Ըստ լրատվամիջոցների՝ կան անհերքելի ապացույցներ, որ Ռոբինյոն մասնակցել է բռնաբարությանը, ինչին ի պատասխան՝ ֆուտբոլիստը նշել է, որ երբեք չի զբաղվել նման բաներով և անմեղ է: Ֆուտբոլիստը տեղեկացրել է, որ արդեն իսկ փաստաբանների հետ քայլեր են ձեռնարկում կեղծ մեղադրանքները հանելու և պարզություն մտցնելու համար:
Ֆուտբոլիստը նշում է նաև, որ ինքը շատ ընտանեկան մարդ է, և դա կարող են փաստել իրեն ճանաչող մարդիկ:
Լրագրողների հետ զրույցում ֆուտբոլիստն ասում է, որ չէր անդրադառնա այս թեմային և ամեն ինչ լուռ կլուծեր, սակայն լրատվամիջոցները փչացնում են իր համբավը և կոնֆլիկտ են առաջացնում իր համերաշխ ընտանիքում:
Սիրարփի Աղաբաբյան