Խորագիր:

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ մեղադրվողների 95 տոկոսն ակտիվներ է փոխանցել իշխանություններին

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ մեղադրվողների 95 տոկոսն ակտիվներ է փոխանցել իշխանություններին

Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում: Այդ մասին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտնել է The New York Times ամերիկյան թերթի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։

«Մեր երկիրը կոռուպցիայից խիստ տուժել է 1980-ական թվականներից մինչեւ մեր ժամանակները: Մեր փորձագետների հաշվարկների համաձայն, ամեն տարի պետական բոլոր ծախսերի մոտավորապես 10 տոկոսը կոռուպցիայի արդյունքում յուրացնում են ամենաբարձրից մինչեւ ամենաստորին մակարդակներով»,-ասել է արքայազնը: Ինչպես նշել է նա, Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը դեռ մոտավորապես երկու տարի առաջ կարգադրել էր կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել «ամենավերեւում»: Արդյունքում կազմվել է մի ցուցակ, որում տեղ են գտել շուրջ 200 մարդկանց անուններ:

Ինչպես հայտնել է Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, ավելի ուշ իրավախախտներին ծանոթացրել են իշխանությունների ունեցած տվյալներին: Նրա խոսքով՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող բոլոր անձանց 95 տոկոսը համաձայնել է մինչդատական կարգավորմանը»: Դրա պայմանների համաձայն, խախտողները պետք է սաուդյան իշխանություններին փոխանցեն իրենց ակտիվներից կամ բիզնեսներից մի քանիսը:

Ընդ որում՝ գահաժառանգ արքայազնի խոսքով, այդ մարդկանց «մոտավորապես 1 տոկոսը» «կարողացել է ապացուցել իր անմեղությունը, եւ մեղադրանքները հանվել են»: «Շուրջ 4 տոկոսը հայտարարել է, որ իրենք կոռուպցիոներ չեն եւ իրենց իրավաբանների հետ միասին պատրաստ են դատավարությանը»,-նշել է նա: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ համաձայնությունների արդյունքում հավաքվել է մոտավորապես 100 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։