
Էմերսոն Մնանգագվան երդում տվեց որպես Զիմբաբվեի նոր նախագահ

Զիմբաբվեի նախկին առաջին փոխնախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան նոյեմբերի 24-ին երդում է տվել որպես պետության նոր ղեկավար: Այդ մասին հայտնել է News 24 հարավաֆրիկյան լրատվական պորտալը, որը հեռարձակում է պաշտոնակալման արարողությունը Հարարեի ազգային մարզադաշտից:
Մնանգագվան պետության բարձրագույն պաշտոնին առաջադրվել էր «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կառավարվող կուսակցության կողմից: Մինչեւ նոյեմբերի 19-ը այն գլխավորում էր 93-ամյա Ռոբերտ Մուղաբեն: Նոյեմբերի 21-ին նա համաձայնեց պաշտոնաթող լինել զինվորականների եւ իր քաղաքական ընդդիմախոսների ճնշման ներքո, ներառյալ նախկին զինակիցները, որոնք սպառնում էին իմփիչմենտի ընթացակարգով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: