
Սիրիայի ընդդիմադիրները որոշեցին միասնական պատվիրակություն ուղարկել Ժնևի բանակցություններին

Սիրիայի ընդդիմադիր խմբերը էր Ռիադի խորհրդաժողովում պայմանավորվել են միասնական պատվիրակություն ձեւավորել Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ընդդիմադիր՝ Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ներկայացուցիչ Բասմա Կոդմանին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է, որ խորհրդաժողովի մասնակիցները համաձայնել են 50 մարդուց բաղկացած միասնական պատվիրակություն ուղարկել Ժնեւ:
Պատվիրակությունը ներառելու է բոլոր ընդդիմադիր խմբերի՝ այդ թվում՝ Մոսկվայի եւ Կահիրեի, ինչպես նաեւ ԲԲԿ-ի եւ Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչներին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը: