Բաժիններ՝

«Լոնդոնն անհրաժեշտ է համարում դիմակայել Ռուսաստանին». Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանը համարել է թշնամի պետություն եւ հայտարարել նրա գործողություններին դիմակայելու անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա լրագրողներին ասել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում բացվող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացվելուց առաջ:

«Մենք պետք է զգոն լինենք թշնամական պետությունների, ինչպես, օրինակ, Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, որոնք սպառնում են մեր արեւելյան հարեւանների պոտենցիալ աճին եւ փորձում են թուլացնել մեր հավաքական ուժը: Ես այսօր անհամբերությամբ եմ սպասում եվրոպական երկրների՝ միասին աշխատելու նոր խոստումներին, որպեսզի դիմակայենք այդ ընդհանուր մարտահրավերներին ինչպես անվտանգության, այնպես էլ զարգացման ոլորտում»,-ասել է Մեյը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս