
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, նոյեմբերի 25-ի ցերեկը, նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.90C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.00C