Իրաքի Կենտրոնական բանկը կասեցրել է ֆինանսական բոլոր գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ՝ որպես տարածաշրջանի վրա տնտեսական ներգործության միջոցառումներից մեկը դրա իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացումից հետո:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։ Հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերին օժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» ղեկավարությունը մի քանի անգամ փորձեց ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին, սակայն «թոշակառուները» մերժում ստացան: Ըստ The Sun-ի տեղեկության՝ «Չելսին» հունվարին կանի հերթական առաջարկը:
2017թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 4-ից:
Արդշինբանկը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին:
«Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը, այդ թվում՝ Կենտրոնական բանկի պարտքը, կհասնի 6.7 մլրդ դոլարի, իսկ հաջորդ տարվա վերջին հնարավոր է՝ հատի 7 մլրդ դոլարի սահմանը:
Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղյալ հայտարարի ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն:
«Նրանք ասում են՝ ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ դեռևս չենք տվել, բայց կարող են մյուս հայեցակարգի հետ միացնել ու գրել՝ ռուսաց լեզուն նույնպես օտար լեզու է»:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում:
Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը՝ բավարար:
Հայաստանում 2018 թվականից էլեկտրամոբիլները կազատվեն էկոլոգիական վճարումներից։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Հարկից կազատվեն էլեկտրական և հիբրիդային շարժիչներով մեքենաները։ Դրա համար անհրաժեշտ է մեքենան հաշվառման դնելու մասին տեղեկանք կամ սեփականության իրավունքի գրանցման մասին վկայական կամ էլ շարժական գույքի կադաստրից տեղեկանք։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են:
Amadeus Altea տիպի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը, ծրագիր, որը նախատեսված է օդանավակայաններում գրանցման ընթացակարգի համար, մեծ հերթերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում:
Մենք բացարձակ նպատակ չունենք, որ մեր բողոքին որևէ մեկը միանա: Մենք դա չենք արել որևէ մեկի միավորման կամ ապստամբություն բարձրացնելու համար: Կոնկրետ փաստեր են ներկայացված չարաշահումների, անօրինականությունների վերաբերյալ, և մենք պահանջում ենք արդար քննություն:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրաժարվել է գլխավորել «Վեսթ Հեմը», որտեղ մոտ ժամանակները կարող է տեղի ունենալ թիմի մարզիչ Սլավեն Բիլիչի հեռացումը:
Սեպտեմբերի 28-ին հազարավոր ուսանողներ են միացել Բարսելոնայում եւ Կատալոնիայի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքներին՝ հաջակցություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող եվ կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժածներից 6-ը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արտակ Դավթյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Սա քաղաքական հարց է, սա Ռուսաստանի կողմից փափուկ ուժի դրսևորումներից է, ցանկացած գերտերություն այդ նպատակը դնում է»:
«Այդ ընթացքում կարճ միացման նման մի բան է տեղի ունեցել, ինչը վարորդին թույլ չի տվել աշխատել: Նա փորձել է մի փոքր տեղաշարժել տրոլեյբուսը, որպեսզի խանգարող հաղորդալարը պոկվի: Դրա համար նա մի փոքր իջեցրել է ձեռքի արգելակը, որպեսզի մի փոքր առաջ գնա: Այդ պահին, քանի որ թեքության վրա է եղել, մեքենան անմիջապես սկսել է շարժվել, իսկ վարորդը չի հասցրել նստել և արգելակել, ինչի հետևանքով էլ նման դեպք է տեղի ունեցել»,- մանրամասնեց Նավասարդյանը:
««Ամենախելացին» հաղորդման շրջանակներում շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ: Ժողովուրդ, սասափելի վիճակ է դպրոցներում, ի՞նչ լեզուների մասին է խոսքը»,- այսօր ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան բեկման չեն հասել Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հիմնախնդրի (Brexit) շուրջը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին եւ պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին:
Ֆրանսիան ռազմական սցենարը չի դիտարկում որպես Կորեական թերակղզու հակամարտության լուծման միջոց եւ հանդես է գալիս կարգավորման դիվանագիտական մեթոդների օգտին:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության հաղթանակը նվիրում է նրանց, ովքեր դժվարին պահին աջակցել և եղել են իր կողքին:
«Մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է»,- ասաց Ա.Ամիրյանը՝ հավելելով, որ Վահան Արծրունին կարող է ցանկացած ժամանակ համերգ կազմակերպել Զվարթնոցում։
«Այստեղ բացարձակապես չեմ մեղադրում Ռուսաստանին, որովհետև ցանկացած կայսրություն, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ցանկանում է իր լեզուն տարածել, այլ խնդիր է՝ ինչպես ես դու դրան դիմադրում»: