«Ո՛չ պայմանագիր ունենք, ո՛չ պայմանավորվածություն». Արմեն Ամիրյանը՝ Վահան Արծրունու համերգի կասեցման մասին
«Կազմակերպիչը մեր ՊՈԱԿ-ին որևէ կերպ տեղյակ չի պահել: Ո՛չ պայմանագիր ունենք, ո՛չ պայմանավորվածություն: Նրանք պարտավոր են պայմանագիր կնքել մեր ՊՈԱԿ-ի հետ։ Ոչ մի պայմանավորվածություն չի եղել։ Ապահովել երեկոյան համերգ՝ նշանակում է՝ ապահովել լուսավորություն, աշխատակիցներ, համապատասխան պայմաններ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի կասեցմանը։
Ըստ նրա՝ Վահան Արծրունու համերգի հետ կապված մեկնաբանությունները նախարարության վերաբերյալ արատավոր երևույթ է։
«Մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է»,- ասաց Ա.Ամիրյանը՝ հավելելով, որ Վահան Արծրունին կարող է ցանկացած ժամանակ համերգ կազմակերպել Զվարթնոցում։
Մանրամասները՝ տեսանյութում