Բաժիններ՝

«Հայաստանը դարձնել ռուսախոս երկիր այլևս չի ստացվի». Տիգրան Հակոբյան

«Սա քաղաքական հարց է, սա Ռուսաստանի կողմից փափուկ ուժի դրսևորումներից է, ցանկացած գերտերություն այդ նպատակը դնում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին՝ նման կարծիք հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:

Նա նկատեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք անկախ պետություն չենք ունեցել, կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը լեզվի միջոցով. «Կարծում եմ՝ անկախ պետականությունն այն երաշխիքներից է, որն այդ վտանգը նվազեցնում է: Շատ բան կարող է ուզենա անել նույն կրթության նախարարը, կամ ռուսները, բայց Հայաստանը դարձնել ռուսախոս երկիր՝ այլևս չի ստացվի:

Իմ կարծիքով՝ սա շատ լավ առիթ է նորից խոսել լեզվի կարևորության  մասին կամ կրթության խնդիրների մասին, բայց կարծում եմ՝ այդ հայեցակարգը կանցնի-կգնա, մենք շատ լավ կիմանանք հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ինձ դուր չի գալիս, որ ռուսաց լեզուն կապում են ոչ թե լեզվի իմացության հետ, այն կապում են զուտ կայսերական ազդեցությունների հետ: Ես էլի առիթ եմ ունեցել ասելու, որ, եթե վաղը  մոնղոլական լեզուն գերակշիռ լինի տարածաշրջանում, մենք պետք է նստենք, մոնղոլերեն սովորենք: Ինձ այստեղ զարմացնում է ալոգիկ մոտեցումը  մեր պետության, որովհետև, եթե այսօր աշխարհում 2 միլիարդ մարդ աշխատանքային լեզուն համարում է անգլերենը, ապա մենք առաջին հերթին՝ պետք է մշակեինք  անգլերենի հայեցակարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս