Բաժիններ՝

ՀՀ պետական պարտքը 2018թ. կհատի 7 մլրդ դոլարի սահմանը. Դեֆոլտ չի սպառնում

«Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը, այդ թվում՝ Կենտրոնական բանկի պարտքը, կհասնի 6.7 մլրդ դոլարի, իսկ հաջորդ տարվա վերջին հնարավոր է՝ հատի 7 մլրդ դոլարի սահմանը:

Ըստ նրա՝ առաջիկա 2 տարում պետական պարտքն ավելանալու է 700 մլն դոլարով, սակայն դա մտահոգիչ չէ, և մյուս տարվա վերջ պարտքը կմնա ՀՆԱ-ի 60%-ի սահմաններում: Ամեն դեպքում, Արամյանի գնահատականով, Հայաստանին դեֆոլտ չի սպառնում. «Որպեսզի ունենանք դեֆոլտ, դա նշանակում է՝ մենք պետք է պրոբլեմներ ունենանք լիկվիդայնության հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930