«Չելսին» կփորձի գնել «Յուվենթուսի» պաշտպանին
«Յուվենթուսի» պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» ղեկավարությունը մի քանի անգամ փորձեց ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին, սակայն «թոշակառուները» մերժում ստացան: Ըստ The Sun-ի տեղեկության՝ «Չելսին» հունվարին կանի հերթական առաջարկը:
Սանդրոյի գործող պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Նոր պայմանագրի ստորագրումից հետո Ալեքս Սանդրոյի աշխատավարձը «Յուվենթուսում» կբարձրանա գրեթե 2 անգամ. Սանդրոն Պյանիչի, Խեդիրայի և Բուֆֆոնի հետ հավասար աշխատավարձ կստանա:
Նախորդ մրցաշրջանում Սերիա Ա-ում անցկացրած 27 խաղերում Սանդրոն դարձել է 3 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը