
Տրոլեյբուսի վթարից տուժած 3 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է

Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժածներից 6-ը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ 6 տուժածներից երեքը գտնվում են վերականդանացման բաժանմունքում:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ հիվանդանոցից մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ այս պահին նրանք հետազոտման փուլում են:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբան: Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «(վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.): Նախնական տվյալներով կա 7 տուժած: