Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի դիվանագետները բանակցություններ են սկսել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել Սիրիայում ոչ միայն երկնքում, այլեւ ցամաքում գործողությունների համակարգման համաձայնագիր, բայց ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 22 մարդ է զոհվել այն կամրջին տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, որը տանում է դեպի Էլֆինսթոուն երկաթուղային կայարան:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը շարունակում են ելույթները Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ինդոնեզիայի փրկարար ծառայություններն ավելի քան 135 հազար մարդու են տարհանել Բալի կղզուց Ագունգ հրաբխի աճող ակտիվության պատճառով, ինչի մասին սեպտեմբերի 29-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18.30-ին, Ա. Ղ.-ի վարած մոտոցիկլը Նալբանդյան փողոցում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքում, ժամանել է Լոնդոն եւ դիմել Մեծ Բրիտանիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել էր իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի էր նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը 193 կգ-ով արծաթե մեդալի արժանացավ երկամարտում, սակայն հավասարը չէր ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվել էր բրոնզե մեդալով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Նորայր Զ.-ն։
Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի հետևանքով 6 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է իրանական միջուկային ծրագրին վերաբերյալ համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին:
Սեպտեմբերի 26-ին հերթական կրակոցն է տեղի ունեցել Երեւանում. կրակոցը հնչել է կրկին գազային ատրճանակից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է ահագնացող սպառնալիքների առջեւ, որոնց թվում նա առանձնացրել է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան եւ «ռուսական ագրեսիան»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է»։
Սեպտեմբերի 27-ին 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Ռ. Գ-ն, վարելով «Լադա Պրիորա» ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին կողաշրջել է այն և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել շրջբուժմիավորում:
Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքն է, որն ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգևեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համարաբական կազմակերպության օգնությունն է առաջարկել Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խնդրում:
Դավիթաշենի կամրջի տակ դիակ է հայտնաբերվել. տեղեկություն ունեցողներին խնդրում ենք արձագանքել։
Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են:
«Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել»:
Հերացի փողոցի սկզբնամասում տրոլեյբուս է վթարի ենթարկվել. կան տուժածներ:
«Հայկական ժամանակ»-ում հրապարակված «Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն»նյութի առնչությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը թերթին տվել է հետեւյալ պարզաբանումը: