Բաժիններ՝

«Դպրոցների խելացիներին տալիս են հարց՝ Երևանի կոնսերվատորիան ո՞ւմ անունով է, պատասխանում են՝ Արամ Ասատրյանի, ո՞վ է գրել «Լուսնի սոնատը», ասում են՝ Արմենչիկը». Կարեն Քոչարյան

««Ամենախելացին» հաղորդման շրջանակներում շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ: Ժողովուրդ, սասափելի վիճակ է դպրոցներում, ի՞նչ լեզուների մասին է խոսքը»,- այսօր ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ ինքը սարսափում է խոսել հանրակրթությունից. «Ենթադրվում է, որ այդ հաղորդմանը գալիս են մասնակցելու խելոք երեխաները, տալիս են հարց՝ Երևանի կոնսերվատորիան ո՞ւմ անունով է, պատասխանում են՝ Արամ Ասատրյանի, ո՞վ է գրել «Լուսնի սոնատը», ասում են՝ Արմենչիկը, նենց պատասխաններ ենք մենք տեսել, որ ես սարսափում եմ այլևս խոսել հանրակրթությունից: Համաձայն եմ, որ հանրակրթության մասին հայեցակարգ պետք է գրվի, և վերանայվի դպրոցների դերը հանրապետությունում: Կա՛մ ահավոր անգրագիտություն է, կա՛մ ֆանտաստիկ խելոք երեխաներ են: Այդ խելացի երեխաների 99 տոկոսն ասում են, որ ուզում են գնալ դուրս սովորելու, այսինքն՝ դրանց 90 տոկոսը հետ չեն գալու: 10-20 տարի հետո մեր սերուցքը լինելու են այն էրեխեքը, որոնք այսօր ասում են, որ Կոնսերվատորիան Արամ Ասատրյանի անունով է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս