
Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարից տուժած քաղաքացիներից 4-ը կայուն ծանր վիճակում են

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը՝ բավարար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջը:
Բոլոր տուժածներն այս պահին բուժում են ստանում ստացիոնար պայմաններում: Առավել թեթև վնասվածքներ ստացած երկու տուժածները հնարավոր է այսօր դուրս գրվեն հիվանդանոցից:
Տարբեր տեսակի վնասվածքներ ստացած բոլոր քաղաքացիներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները և գտնվում են բժիշկների հսկողության տակ: