Թոմաս Տուխելը հրաժարվել է դառնալ «Վեսթ Հեմի» նոր գլխավոր մարզիչը
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրաժարվել է գլխավորել «Վեսթ Հեմը», որտեղ մոտ ժամանակները կարող է տեղի ունենալ թիմի մարզիչ Սլավեն Բիլիչի հեռացումը:
Նշվում է, որ նոր մրցաշրջանում լոնդոնյան ակումբի անհաջող մեկնարկից հետո «Վեսթ Հեմի» ղեկավարությունն արդեն ակտիվորեն փնտրում է Բիլիչի փոխարինողին: Ինչպես հաղորդում է Mirror-ը, այդ պաշտոնի թեկնածուներից մեկը եղել է Տուխելը, բայց 44-ամյա մասնագետը հրաժարվել է այդ պաշտոնից:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվել էր, որ գերմանացին կարող է գլխավորել մեկ այլ անգլիական ակումբ՝ «Չելսին»:
Տուխելը մարզել է «Բորուսիան» 2015 թվականից և այդ ընթացքում հաղթել է Գերմանիայի գավաթը: Տուխելի հեռացման մասին հայտարարվեց 2017թ. մայիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը