Բաժիններ՝

«Գավառական կարոտախտի հիման վրա գրված հայեցակարգ է». Արայիկ Հարությունյանը՝ ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին

«Մենք անընդհատ տեսել ենք, որ ՌԴ-ի տարբեր պաշտոնյաների կողմից անընդհատ շատ կտրուկ հայտարարություններ են եղել այս հարցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին՝ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս հայեցակարգի մեջ մի «վտանգավոր» դրույթ կա, որով փորձում են շրջանցել 2010 թվականի լեզվի և հանրակրթության մասին օրենքով դրված սահմանափակումներն օտարալեզու դպրոցների թվի վերաբերյալ.

«Հայեցակարգում կա այսպիսի մի դրույթ, որտեղ ասվում է՝ ռուսաց լեզվի խորացված ուսուման դպրոցների և դասարանների թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում: Այսինքն՝ հայեցակարգով արդեն դրվում է մի հիմք, որով շատ շուտով կարող են գալ և ասել, որ հանրակրթության մասին օրենքը պետք է փոխվի, և օտարալեզու դպրոցների թիվը պետք է փոխվի»:

Ա. Հարությունյանի կարծիքով՝ այն հիմնավորումները, որ բերվում են այս հայեցակարգի համար, անտրամաբանական են. «Նրանք ասում են՝ ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ դեռևս չենք տվել, բայց կարող են մյուս հայեցակարգի հետ միացնել ու գրել՝ ռուսաց լեզուն նույնպես օտար լեզու է: Մենք այսօր խնդիր ունենք ոչ թե օտար լեզուների դասավանդման, այլ ուղղակի խնդիր ունենք հանրակրթության հետ: Գավառական կարոտախտի հիման վրա գրված հայեցակարգ է: Այս հայեցակարգի կնքամայրերից մեկի՝ Լիլիա Բալասանյանի փաստարկները, որ բերվում է՝ ասում է՝ «ես գնում էի Մոսկվա, տեսա մի ռուս սպայի, նա ասաց՝ ես հոգով հայ եմ, դրա համար մենք պետք է ընդունենք այս հայեցակարգը», ու նրանք այդ տրամաբանությամբ էլ գրել են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս